-
16.06.2020|
00:09
Ապաշխարության այս ինչ
դռներ են
Բացվել մեր առաջ.
Դու վերջին անգամ կանչում ես մեզ, Տե՛ր,
Փրկվելու համար։
-
16.06.2020|
00:08
Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։
-
13.06.2020|
10:04
«Երաժշտությունը մեր տարաձայնությունները հաղթահարելու կարողություն ունի: Չնայած իմ կյանքի գերնպատակը մարդկանց հնարավորինս շատ ծառայելն է, բայց երաժշտությունը մարդկանց կարող է օգնել այնպես, ինչպես ես չեմ կարող»,- երաժշտական առաջին ալբոմի թողարկման առնչությամբ իր իսկ կայքէջում գրել է Դալայ Լաման:
-
12.06.2020|
00:37
Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում:
-
12.06.2020|
00:06
Տե՛ր, երբ մենք առյուծ ենք,
Դու մեր առջևից ես քայլում.
Իսկ երբ զոհաբերված գառ ենք,
Դու մեզ գրկած ես տանում։
-
12.06.2020|
00:04
Եթե հարուստը վտանգվի, բարեկամները նեցուկ կլինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանոթներից իսկ հեռու է վանվում։
-
09.06.2020|
00:04
Պարսատիկի մի փոքրիկ
քարով
Դավիթը ջնջեց հզոր Գողիաթին.
Լինելության այս քարանձավում,
Գերի ենք տարվել այսօր Գողիաթից...
-
09.06.2020|
00:04
Սուրբ Գրքի տվյալներով` դաջվածքները եղել են սգո արտահայտություն Աստծուն չճանաչող ազգերի մեջ: Սակայն Աստված իր ընտրած ազգին` Իսրայելին, պատվիրեց հեռու մնալ թե՛ այդ սովորությունից, թե՛ մնացած բոլոր անբարո սովորություններից, որ արմատացել էին այդ ազգերի մեջ: Դաջվածքի մշակույթը, փաստորեն հեթանոսական հիմքեր ունի:
Այսօր դաջվածքը փորձում են մի նոր որակի ու մակարդակի վրա ներկայացնել` որպես արվեստ:
-
09.06.2020|
00:04
Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն՝ հարուստի և աղքատի միջև։ Առյուծների որսը անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։
-
09.06.2020|
00:02
Տողերը սուրբգրային են, պատկանում են մի իմաստուն մարդու` Սիրաքի գրչին: Եվ քանի որ «հանճարեղությունն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կարծեցյալ կարելիությունը», չենք համարձակվի դույզն-ինչ ձևափոխել հանճարեղ մտքի խոսքի կաղապարը: